19 Jul 2016

Ոստիկանապետություն | 18 +

Ոստիկանական ինստիտուտը, կարելի է ասել, ամբողջովին վարկաբեկված է, արժեզրկված: Այո, ես այն կարծիքին եմ, որ ոստիկան լինելը նախ և առաջ պատիվ պիտի լիներ քաղաքացու համար, որովհետև այդ բացառիկ կառույցի և աշխատակցի նպատակը հանրությանը ծառայելն է և օրենքի անխոնջ կատարումը, մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անվտանգության, խոսքի իրավունքի և ազատության պաշտպանությունը:

Բայց ինչ եք դարձրել դուք նշված համակարգն այսօր: Նվաստացրել եք մյուս ոստիկաններին և ինքներդ էլ նվաստացել այն աստիճան, որ ոստիկան բառն առաջին հերթին ասոցացվում է «բոզ» բառի հետ, ցավոք, ու գիտեք թե ի՞նչն է ցավալին, որ ինքներդ էլ համակերպվել եք այդ կարգավիճակին ու անգամ որևէ ողջամիտ քայլ չեք ձեռնարկում հակառակն ապացուցելու համար, հանրության գնահատականին և հարգանքին արժանանալու համար: Ձեզ լիովին բավարարում է լինել բոզ ու ծեծել, ծծել, թալանել, հոխորտալ և գռփել ժողովրդի փողերը (սկսած ավտոտեսուչներից), դե որովհետև դուք բոզ եք, իսկ բոզից էլ ի՞նչ ակնկալիքներ ունեք այ ժողովուրդ:

Դուք վերածել եք ոստիականական կառույցը իշխանական մի խումբ հակապետական տականքի թիկնազորի, անձնական մանկլավիկների, մի ամբողջ ոստիկանություն վերածել եք ահաբեկչական խմբակի: Համակարգը լցրել եք տարատեսակ անպիտան շներով, լածիրակ, անկիրթ, փթիր, չկայացած, ձև բռնած, իրենց մեծ ք* տեղ դրած թուլեքով, որոնք չեն խորշում սեփական ուսադիրներից՝ ամեն առիթով ինքնահաստատվելով դիմացինի վրա. ապտակել, խփել, քացու տակ տալ ու անպատվել, վերջապես ռեալիզացնել վաղեմի սադիստական ձգտումները:

Սա է նշված համակարգի որդեգրած սկզբունքը. վայրենի ու ենթագիտակցորեն անգամ արյուն տենչող ուսադիրներով բորենիները լցվել են փողոցներ: Դուք հարգելի փսլինքներ էն կարգի անտեղյակ հակամարդ եք, որ ծառայողական պարտքն իրականացնող ոստիկանի և ցուցարարի ու ցանկացած այլ քաղաքացու միջև եղած տարբերությունները չեք կարողանում ընկալել, նկուղներում ծեծելով ու վախեցնելով, գողական ռազբորկաներ անելով հենց փողոցի մեջտեղում և այլն:

Ոստիկան, որ ուսադիրներն ուսերին գողական ռազբորկաներով է զբաղված, ոստիկանը դարձել է «մենթ», «մուսռ», արժանապատվությունից զուրկ ոչնչություն, ծաղրի առարկա, փալաս, անարժան ու ստոր մարդ, էն կարգի հասարակական տականք, մերժված, որ այլ գործ չգտնելով, այլ բանի պիտանի չլինելով կամ զուտ սադոմազոխիստական հակումներ ունենալով դառնում է մենթ, կեղտ, բոզ: Սա ազգային տրագիկոմեդիայի օրինակ է իր անհաջող դերասաններով հայտնի,  սա իշխանությունների անհետևողական գործողությունների արդյունքն է, քանի որ ունակ չեղաք հասկանալ, որ այդ կառույցի նպատակը ոչ թե մի խումբ հանցավոր թայֆայական օլիգարխ-ավազակների շահերն սպասարկելն է այլ ՀՀ քաղաքացուն պաշտպանելը ու հանրության իրավունքների իրացումը: Կառույցը վերածվել է ավազակապետական մահակի, ոստիկանների ու պետական ապարատի ուռճացումը հասել է ահագնացող չափերի, վերափոխվելով չեկիստական լավագույն ավանդույթներով առաջնորդվող լրտեսական ոհմակի: 

Ո՞վ է սրա մեղավորը, բնականաբար դուք հարգելի քրմապետ Վովա և ձեր նման անհավասարակշիռ դեմագոգները, որոնցով լցված է թե ոստիկանական համակարգը և թե պետական ապարատը: Դուք եք ձեր քայլերով ոստիկանությունը հակադրել ժողովրդին, ատելություն ու խորացող անդունդ առաջացրել, բևեռացրել միմյանցից: Իսկ այ վերջին բոլշևիկը օձի պես փաթաթվել է երկրի ողնաշարին, տարբեր ընչաքաղց, գարշելի ու պնակալեզ տականքների տեսքով ձվադրել Արցախից մինչև Սյունիք ու Սյունիքից մինչև Լոռի. վերարտադրվելու հույսով: Ինքնամաքրվեք այլապես այլ ելք չի մնում քան այլ ելք կիրառելը, ինչին ականատես ենք լինում հենց այս օրերին:


No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...