24 May 2016

Հայաստանի ժամանակակից արձանագործությունը

Մարշալ Հ. Բաբաջանյանի արձանի բացումը, 2016
Հայաստանի մոնումենտալ արձանագործական արվեստի ժամանակակից ուղղվածությունը կարելի է նկարագրել հետևյալ կերպ՝ պարտադիր ռեալիստական, բայց միաժամանակ տձև ու անհամաչափ, ռաբիս, անճաշակ, միջավայրից կտրված, պրիմիտիվ, անշունչ, վանող, գողաԳան, հակաէսթետիկ, ճնշող, ցածրարժեք, բռնապետական, պաթետիկ, կիտչային, պսևդոհայրենասիրական, լալահառաչ, գերեզմանոցային, գաղափարապես փուչ և «թքով կպցրած»։ Աղբ։

Ամբողջովին հարիր իշխող վերնախավի պատկերացումներին և իդեալներին՝ հակապետականություն, ցոփ ու շվայտ կյանք, թայֆայականություն, օլիգարխիա, ավազակապետական հիերարխիա, ագրեսիվ վարվելականոնաձև, մոլեռանդ կրոնապաշտություն, ցուցամոլություն, իռացիոնալիզմ։

Իհարկե այս ամենին նպաստում է նաև երկրի միլիտարիզացիան, ոստիկանական և ուժային համակարգերի անհամաչափ քանակական աճը, պետական ապարատի ուռճացումը, քսան և ավելի տարիների ընթացքում մշակույթի, հեռուստատեսության և կրթության ոլորտում հետևողականորեն իրականացվող դեգրադացման քաղաքականությունը, տգիտության, գողական մտածելակերպի և խավարականության սերմանումը, լուսավորական բոլոր տեսակի գաղափարների մերժումը, դրանց պիտակավորումը և հետադիմությունը։
Որպես բնական արդյունք իշխանական վերանախավի հետ միասին նույն արժեհամակարգի կրողն է դարձել նաև Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածը։ Ընդմիշտ Քյաբաբ։

Մարշալ Հ. Բաբաջանյանի արձանը, 2016

Սայաթ-Նովայի հուշարձանը Գյումրիում, 2015

Դուդուկահարների արձանախումբը Երևանի կենտրոնում, 2015

Մոսկվայում տեղադրված (1997 թ.) «Հայ - ռուսական բարեկամությունը» խորհրդանշող արձանի կրկնօրինակը Երևանում, 2013 թ.։

«Վերածնունդ» հուշարձան, Գյումրի, Բագրատունյաց այգի։ Նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերին։ Բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«Կլկլան բաժակ» կոչվող ինչ-որ բաժակ մշակութային մայրաքաղաք Գյումրիում, 2013 թ.

Կավե արձանները Երևանի փողոցներում իբրև իշխող վերնախավի ճաշակի արտահայտություն։ Նախաձեռնության սկիզբ՝ 2012 թ.։ Բազմակի անգամ ջարդվելուց հետո այս խաղալիքները անցան ընդհատակ։

Կիտչի վառ օրինակ։ Նմանատիպ այլ կիտչային ինստալյացիաների Հայաստանի քաղաքների բնակիչներն ականատես են լինում նաև Ամանորյա, և ոչ միայն, տոնակատարությունների ընթացքում՝ տարբեր եղնիկների, գորտերի, վարդագուն ֆլամինգոների, պինգվինների, հսկա թիթեռնիկների, բեգեմոԾիկների և այլ մետամորֆոզների տեսքով։




1 comment:

  1. I have gone through your post and came to know that it is regarding the illusion of control. But this concept is not at all clear to me. I would like to know more on this topic. Please provide it
    friv jogos
    friv Games for kids online
    a10 games online


    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...