24 Apr 2016

«Ավրորա» մրցանակ 2016

«Ավրորան» մի ցատկով մեզ թռցրեց ցավի անդունդի վրայով, ցավի, որի հետ ինչ որ պահից սկած չգիտես ինչ անել … Ավրորան տրանսֆորմացրեց մեր ընդհանրական ցավը՝ ցավը դարձնելով «ցավդ տանեմ» … կրկին դառնում ենք «ցավդ տանեմի» ազգ, աշխարհը գրկող ազգ … հարյուր տարի առաջ կատարվածից ցանկացած ժողովուրդ կարող էր հոգնել ինքն իր չար բախտից, ինքն իրենից ու հանձնվել և որևէ մեկը բարոյական իրավունք չէր ունենա մեղադրելու նրանց … հայերը չեն հոգնել հայ լինելուց … Այսօր այն հուսահատ հայերի ժառանգները աշխարհի ուսին լաց լինողից աշխարհի ուսերը գրկող, աշխարհը գրկող դարձան … եթե այս արարողությունը տեղի ունենար Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ աշխարհի որևէ ապահով վայրում այս նույն ուժը չէր ունենա… 

Այս արարողությունը Հայաստանում է, ուր մրցանակաբաշխության պահին անգամ սահմանին կրակում են, կրակում են ականենետից ու հրանոթից, դպրոցի ու մանկապարտեզի վրա, երկրում ուր մրցանակաբաշխությունը նայող ծնողի մի աչքն էկրանին է, մյուսն անընդհատ հետևում է սահմանի իրավիճակին… ու սա իրականություն դարձավ հայ լինելուց չհոգնած միլիոնավորների շնորհիվ ու իրենց հայ լինելով հպարտ մի քանի հրաշք անհատների շնորհիվ … մինչև գետին խոնարհվում եմ Ռուբեն Վարդանյանի մտքի, հոգու ու հետևողականության առաջ, նրա համախոհների առաջ ու նրան օգնողների առաջ… Կեցցե՛ք, Աստված ձեզ օգնական…


© թռիչք կկվի բնի վրայով

Վահան Ասատրյան

1 comment:

  1. This. This is exactly why I decided to start blogging. It can be very isolating being home with babies, even if you get out and do stuff each day. It is so nice to read about another woman going through it too!
    friv jogos gratis
    friv 4 school games unblocked
    a10 Games for boys

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...