20 Apr 2016

Հակապետական իշխանական առնետների մասին | 2016

Հիմա կարելի է ամենինչ ազատ գրել, բոլորն էլ գիտեն, ում պետք ա:
վատը էն ա, որ կամավորները պետք էին, ինչքան էլ ասեն՝ չէ, չէ, կարիքը չկա, ու գնում էին ավտոբուսներով ուղիղ ռազմաճակատ:
վատը էն ա, որ էրեխեքի հավաքած օգնությունը իրոք պետք էր, ոչ թե զուտ սատարելու խորհրդանիշ:
վատը էն ա, որ հիմա էլ բան֊ման ենք հավաքում, ու պետք ա նորից:
Ու խոսքը «սմերչերի» մասին չէ, ՏՈՍ֊ը ջհանդամ, թանկ ա, չունենք: Բայց պատգարակի ու մայկա֊տռուսիկի, առաջին օգնության դեղերի կարիք կա:
Վատը էն ա, որ էն մարդը, ով ինքն իրեն ՀՀ քաղաքացի է համարում, պետք է մի պահ անձնական հազար ու մի հարցերը ու մասնագիտական գործերը թողնի ու․
- կամավոր ռազմաճակատ գնա
- փող հավաքի, դեղ հավաքի
- ընթացքում ուշադիր նայի քաղաքում ինչ են փչացնում, որ ձեռի հետ քաղաքապետարանին ստիպի էդ խայտառակությունը կանգնացնեն
- ձեռի հետ հուշարձանների հարցով զբաղվի
- ձեռի հետ ծանոթ ու անծանոթ ծանր հիվանդ էրեխեքին մի կոպեկով օգնի
- ձեռի հետ սահմանամերձ գյուղերին մի բանով գոնե օգնի
- ոտի վրա ԱԳՆ բացթողածները փորձի դզել, սրա֊նրա դեսպանատան դեմ ցույց անի
- մեկ էլ իմանա, որ նորից բնապահպանության նախարարությունը անտառ է ծախել հանքափորներին, կամ տենց մի զիբիլ, դե մի կերպ պետք է դեմները փորձել գոնե առնել, որ գոնե խիղճը հանգստանա
- գիշերը վատ քնի, քանի որ մեկ էլ հիշի, որ Շանթը, Վոլոդյան, Գեւը, Հայկը, մյուսները բանտում փթում են, չգիտես խի, ու նույնիսկ էն վերեւի կետերին մասնակցելու իրավունք էլ չունեն

Ու էս կետերը շարունակելի են, լիքը բան մոռացա կամ չգրեցի, էլ գնալ ընտրատեղամասերում վստահված անձ աշխատել, էլ համալսարաններում սաքուլիկների դեմ կռվել, էլ թացը չորից տարբերել, էլ զգոն մնալ, էլ հավուր պատշաճի, էլ կոնդոռ պասա:
Ասածս ինչ ա․ այ անասուններ, բա որ 20 տարի ասում ենք պետություն, սրա համար ենք ասում: Փաստորեն մնացել ենք կիսատ֊պռատ համայնք: Ու երեւի ուշ ա արդեն, բայց պետք էր ժամանակին սաղ կետերը մի կողմ դնել, գլխավորը լուծել: Չենք արել: Հիմա կհասցնե՞նք: Չգիտեմ


1 comment:

  1. So I have been growing and juicing my own wheatgrass. I very causally read the growing section of Ann Wigmores's book on growing wheatgrass and that, with my general knowledge of sprouting seeds, I figured out the relatively simple process.
    friv jogos 4 school online
    friv 4 school unblocked
    a10 school Games for kids

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...