29 Mar 2016

Ստրկամտության համախտանիշ

Երբ ներկայիս Ամերիկյան դեսպանատունն ավարտվում է, և Ծովակալ Իսակովի արձանի մոտ առկա խաչմերուկից մտնում ես Նորագյուղ կոչվող թաղամաս, շրջադարձին կա մի կիսանդրի: Դա ռուս գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրին է: Իհարկե, ռուսական պատկանելությունն այստեղ վերապահումով ենք օգտագործում, քանի որ նույն հաջողությամբ նա կարող է դիտարկվել ուկրաինացի կամ լեհ: Ինչևէ, մեր խնդիրը չէ քննարկել նրա ազգությունը: Դասագրքերում նա նշվում է ռուս գեներալ, «երևանյան կոմս» տիտղոսի կրող: 

Ասենք ավելին, ոչ միայն այնտեղ տեղադրված է կիսանդրին, այլ նաև բլուրն է կոչվում Պասկևիչի անունով: Այս ամենը նորմալ կդիտարկվեր, եթե արված լիներ խորհրդային փուլում, այսպես ասված հայ-ռուս ժողովուրդների բարեկամության խորհուրդ, ապա ինչ-որ կերպ կհասկացվեր: Սակայն կիսանդրու բացումը և բլուրի վերանվանումը եղել է 2003 թվականին, ինչը, մեղմ ասած, չի տեղավորվում գիտական, մանկավարժական և սահմանադրական տրամաբանության շրջանակներում:

Իսկ ինչու այսքան երկար նախաբան: Գանք հերթով: Հայոց կողմնորոշումն առ հյուսիս փոխեց Իսրայել Օրին: Փաստենք, որ ռուսական զորքն առաջին անգամ Հայաստան ոտք դրեց 1804 թվականին, երբ ընթանում էր ռուս-պարսկական պատերազմը: Դասագրքերում և ավանդական պատմագրության մեջ այս դրվագը հիմնականում ներկայացվում է, որպես ռուս «ազատարարների» օգնությունը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդին: 1804 թ․ հունվարին ռուսական զորքերը գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ գրավեցին Գանձակը, իսկ ամռանն ուղղություն վերցրին Արարատյան դաշտ՝ նպատակ ունենալով գրավել Երևանի բերդը։ 

26 Mar 2016

THE HISTORY OF WINE A 40 SECOND | ANIMATED GIF

Watch wine spread to six of the planet’s seven continents — over the course of 6,000 years — in 40 seconds. Interactive timeline.



4100 B.C.

The Oldest Winery Is Founded In Ancient Armenia

What we know of to be the oldest winery is founded in ancient Armenia. The site was discovered in 2007 by UCLA researchers.



The oldest winery in the world Areni-1 winery | Armenia

12 Mar 2016

Հայկական բիզնես

4 տարի առաջ մի սփյուռքահայ էր եկել Հայաստան, որոշել էր ներդրում անել, գյուղատնտեսությունը զարգացնել: Հողերի որակը ստուգելով համոզվեց, որ կարելի է x կուլտուրա աճեցնել: Գյուղացիները, որոնք ընդհանրապես վերջին տարիներին չէին մշակել իրենց հողը և ահագին հարկային պարտքեր կուտակել, իմանալով Ֆիլիպի վարձակալելու մտադրությունների մասին, արագ վարձը հասցրեցին շատ բարձր թվի՝ մոտ 50 000 դր հեկտարին: Ֆիլիպը համաձայնվեց և որոշեց օգնելու նպատակով ամբողջ գործը տալ գյուղացիներին: Օգնեց տրակտորիստներին վերանորոգել տասնյակ տարիներով չօգտագործած տրակտորները, կոմբայնավարի կոմբայնը և անցան գործի:

Տրակտորիստը հասկանալով, որ Ֆիլիպը վստահում է և չի հետևում, դիզվառելիք խնայելու ու գողանալու նպատակով վարեց 20 սանտիմետր խորության փոխարեն 10 սանտիմետր, իսկ 50 հա-ի փոխարեն 45 Հա:Մյուս տրակտորիստը սերմը գողանալու նպատակով, 1 հա-ի 200 կգ-ի փոխարեն ցանեց 160 կգ,մնացածը թափեց առանձին տեղ, գիշերն եկավ գողացավ: Ջրելու ժամանակ գումարը վերցնելով, ջրողները ջրերին միայն արտի կողային մասերը, իսկ կենտրոնական մասերը թողեցին այդպես՝ հաշվի առնելով, որ Ֆիլիպը ցեխի միջով չի մտնի կենտրոնը ստուգելու ջուր հասել է թե չէ:

7 Mar 2016

Ցուցադրական և հոտային հայրենասիրություն

ՖԲ-ում մի աղջիկ զինվոր գովերգող նկարի տակ գրել էր, թե «զինվորախեղդ արեցիք արդեն»,  նմանատիպ մի բան։ Հարկ եմ համարում ասել, որ ՖԲ-ում այսպես կոչված զինվորագովերգումը հիմնականում դարձել է ինքնահաստատվելու, շատերի համար լայք մուրալու, գրոտեսկային, էժանագին զբաղմունք և սրտաճմլիկ ներկայացում։ Շեշտը, բնականաբար, դրվում է լայն մասսաների հայրենասիրական զգացողությունների վրա։ Hayforum.Blog

Հայ հասարակությունն օրնիբուն դաստիարակվում է ռազմական կղերաֆեոդալիզմի գաղափարախոսությամբ, ատելության ու ֆաշիզմի քարոզով: Ցանկացած մանկապարտեզի կամ դպրոցի միջոցառում վերածում են կամ բանակի տոնի կամ՝ «հիշում ենք ու պահանջումի»: Այդ երեխան դրանից է հոգնել, ռեժիմով պարտադրվող «ուղեղների ռազմականացումից», անկեղծության պահին պոռթկացել է, չհասկանալով, որ դրանով նաև շատերին կարող է վիրավորել: Եթե անգամ կոնկրետ մարդուն «հոշոտեցիր», իր տեսակետը չի փոխվելու, երբեմն ավելի է խորանալու, այնինչ, պետք էր է այնպես անել, որ մարդն ընկալի իր սխալը, եթե իրոք սխալ է տեսակետը։

Սարգիս Միքայելյանի գրառումը 

Ուրեմն, նախ, հարցը ոչ թե բուն գրառումն է, այլ դրան տրվող հրապարակային արձագանքները: Մեղմ ասած` հայ ինտերնետ-հանրության փառավոր, հերոսական, ազգանվեր օգտատերերը, հոծ խմբերով վրա են տվել երեխային (այդ աղջիկը լրիվ երեխա է` դատելով պրոֆիլից)` միտք արտահայտելու համար (թեկուզ` շատ վատ միտք և շատ անհաջող արտահայտված) և հերոսաբար բզկտում են։

Ասենք թե` մի բան սխալ է ասել, վատ է ձևակերպել ... Կամ ասենք թե անգամ իրոք թքած ունի բանակի վրա, սահման պահող զինվորի վրա, միթե դա նշանակում է, որ պետք է ամբոխով հարձակվել վրան ու տրորել հրապարակավ։

Էլի եմ նկատել նման երևույթ հայկական ՖԲ-ում. մեկը ընդհանուրի կողմից «խրախուսելի» ձևից շեղվող, ակնկալվողից տարբերվող մի տեքստ է գրում, կամ կպնում է ինչ-որ «տաբու» թեմաների, ու գնաց համահայկական հոշոտման գործընթացը ...
Ժողովուրդ ջան, դա հեչ լավ բան չի վկայում: Մասնավորապես, վկայում է, որ.

6 Mar 2016

Ս. Հակոբոս Տեառնեղբոր գահը | Երուսաղեմ

Երուսաղեմի Առաջին Եպիսկապոս Ս.Հակոբոս Տեառնեղբոր գահը, շինված 1661 թ. Եղիազար Այնթաբցի Պատրիարքի օրոք: Գահը, ըստ ավանդության, դրված Ս. Հակոբի գերեզմանի վրա (Սրբոց Հակոբյանց Մայր տաճար)։ Ս. Հակոբոսը Քրիստոսի Համբարձումից հետո ընտրվեց Երուսաղեմի առաջին եպիսկոպոս, նրան հաջորդեցին և Առաքելական գահին բազմեցին հայ, ասորի և հույն պատրիարքները:

Ս.Հակոբոս Տեառնեղբոր գահը | Երուսաղեմ Սրբոց Հակոբյանց Մայր տաճար

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՍՏԱԼԻՆԸ


Գյուղի մեր ամառանոցում կաղնե ծանր գրապահարան կար գրքերով լեցուն : 20-60 թվականներին հրատարակված գրքեր էին : Հատկապես , դրանցից մեկը, երբեք չեմ մոռանա, կոչվում էր ,,Կլոր Տարի,, (մանկական տարեգիրք - 1954): Հիմա կարող եմ ասել, որ հետագայում աշխարհե աշխարհ թափառելուց հետո երբեք չտեսա պոլիգրաֆիական նման կատարելությամբ հրատարակված մանկական գրականություն . անբասիր հմտությամբ ընտրված հեքիաթներ ու պատմվածքներ, բարձրաճաշակ պատկերազարդում, գերազնիվ տպագրական թուղթ, լուսանկարները փափուկ մոմաթղթով վարագուրված :

Հայկական հեթանոսական տաճարների կործանումը քրիստոնեության տարածման շրջանում

Նոր կրոնի հաստատման ժամանակ քրիստոնեաները «ամենայն զօրօքն հանդերձ» և «տէրունական նշանի / խաչի» զորությամբ ավերեցին բագիններն ու տաճարները։ Ի դեպ՝ երբեմն պնդում են, թե մեհյանները չեն կործանել, այլ միայն՝ բագինները (զոհարանները)։ Նախ՝ անհասկանալի է, թե դա ինչ է փոխում։ Երկրորդ՝ մեհյանները չեն կործանե՞լ։ Դե ուրեմն ուշադիր կարդանք մեր աղբյուրները.

«Նախ դիպեալ ի ճանապարհի երազացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալ Դիւան գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան. նախ ի նա ձեռն արկեալ՝ քակեալ այրեալ աւերեալ քանդեցին» (Ագաթանգեղոս § 778)։

Ապա հերթը հասնում է Անահիտի մեհյանին. «և ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան. և լուցեալ յանկարծօրէն փայտակերտն հրդեհեցաւ» (Ագաթանգեղոս § 779)։

«Եւ իբրև եկին հասին յանդիման մեհենացն, մօտ ի գետն Եփրատ՝ կամէր ... կործանել զբագինսն, և շինել զվկայարանս նոցա [Հովհաննես Մկրտիչի ու Աթանագինեսի համար - ՀՄ]» (Ագաթանգեղոս § 810):

«հրաման ետ Գրիգոր զօրականին և իշխանացն որ ընդ իւրն էին, զի ելցեն և մրճօք տապալեսցեն զշինուածս բագնացն» (Ագաթանգեղոս § 812):

1 Mar 2016

Are Turks acculturated Armenians?


Discovermagazine.com | By Razib Khan 

To the left you see a zoom in of a PCA which Dienekes produced for a post, Structure in West Asian Indo-European groups. The focus of the post is the peculiar genetic relationship of Kurds, an Iranian-speaking people, with Iranians proper, as well as Armenians (Indo-European) and Turks (not Indo-European). As you can see in some ways the Kurds seem to be the outgroup population, and the correspondence between linguistic and genetic affinity is difficult to interpret. For those of you interested in historical population genetics this shouldn’t be that surprising. West Asia is characterized by of endogamy, language shift, and a great deal of sub and supra-national communal identity (in fact, national identity is often perceived to be weak here). A paper from the mid-2000s already suggested that western and eastern Iran were genetically very distinctive, perhaps due to the simple fact of geography: central Iran is extremely arid and relatively unpopulated in relation to the peripheries.

But this post isn’t about Kurds, rather, observe the very close relationship between Turks and Armenians on the PCA. The _D denotes Dodecad samples, those which Dienekes himself as collected. This affinity could easily be predicted by the basic parameters of physical geography. Armenians and Anatolian Turks were neighbors for nearly 1,000 years. Below is a map which shows the expanse of the ancient kingdom of Armenia:

The Kingdom of Armenia at its greatest extent under Tigranes the Great, who reigned between 95 and 66 BC 

Historic Armenia was centered around lake Van in what is today eastern Turkey. The modern Republic of Armenia is very much a rump, and an artifact of the historic expansion of the Russian Empire in the Caucasus at the expense of the Ottomans and Persians. Were it not for the Armenian genocide there may today have been more Armenians resident in Turkey than in the modern nation-state of Armenia,* just as there are more Azeri Turks in Iran than in Azerbaijan. Many areas once occupied by Armenians are now occupied by Kurds and Turks. But a bigger question is the ethnogenesis of the Anatolian Turkish population over the past 1,000 years.
Related Posts Plugin for WordPress, Blogger...