25 Mar 2015

«Անմոռուկ» սիմվոլը ու դրա նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը

Հայոց ցեղասպանության 100-այակի հետ կապված որպես սիմվոլ ընտրվեց անմոռուկ ծաղիկը որը միանգամից հակասական մեկնաբանությունների առիթ տվեց: Հնչեցին մեղադրանքներ կապված պլագիատի հետ, ինչպես նաև որպես ոչ տեղին և գունային վառ, ուրախ տպավորություն թողնող խորհրդանիշ: Բայց հետաքրքիրը նա էր, որ մեր հասարակության ու հետևաբար նաև իշխանությունների քաղաքակրթական ցածր ցենզի պատճառով էս սիմվոլը նույնպես գնալով սկսվեց արժեզրկվել, հայտնվել ամեն պատեհ ու անպատեհ տեղում, հազար ու մի տեսակ առարկաների վրա, շատ հաճախ ստանալով նաև գռեհիկ դրսևորումներ: Խնդիրը, ամեն դեպքում, ոչ թե կոնկրետ «անմոռուկ» սիմվոլի մեջ է այլ թե ինչպես է այն օգտագործվում՝ առանց որևէ սահմանափակող ու հսկող գործառույթների, ով ինչպես կարողանա, ոնց կարողանա: Արդյունքում ունենում ենք ցեղասպանության 100-ամյակի խորհրդանշանը նսեմացնող բազմապիսի երևույթներ: Ընտրված խորհրդանիշը, կարծում եմ, նորմալ է (համաձայն եմ, կարող էին ավելի լավ բան մտածել, բայց դե ...), իսկ այ էն ինչ որ անում էն էդ խորհրդանիշի հետ չտեսություն, զոռբայություն, ցուցամոլություն ու մառազմ անվանելը լրիվ տեղինա: Սրանով էլ պայմանավորվածա մարդկանց հակակրանքը. կեղտի մեջ թաթախվելուց հետո ոչինչ էլ չի ունենում նախկին տեսքը:

Ճաշակին ընկեր չկա, հլա ու փորձեք քննադատել

Չտեսության և ցուցամոլության համազգային մրցույթում առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Երևանի N 78 դպրոցը
Կարդացեք նաև՝ Հանրության դեգրադացում կամ տակտի զգացողության բացակայությունը

Գավառական մտածողության մեկ այլ դրսևորում, էս անգամ արդեն Երևանի N 145 դպրոցում

Նաև մազահարդարման պարագաներ, թևնոցներ ... տենց էլի

Այո, այո ... մենք արդեն մոռացել ենք թե էդ անմոռուկը վաբշե ինչ էր, ինչն ա խորhդանշում, դա էլ կարևոր չի

Թզբե՞խ, հանճարեղա. կարևորը խեր-շառ-աստված պահը ճիշտ բռնցրած ըլնեն

Նույն թեմայի շարունակությունը: Շուտով նաև անմոռուկ աչքահուլունքներ

Հուզիչ է


 Վանաձորում

 Հանրապետական կանանց անբնական հրճվանքը Ծիծեռնակաբերդում

Բանաստեղծական զեղումներով
Անմոռուկի և «պառկինգի» կապի մասին

Ջրծաղիկով վարակված մեքենա
Կարծում եմ հորինվածքը ամբողջացնելու համար կարելի էր նաև վերևի ձախ անկյունում՝ վաֆլիների հարևանությամբ Թեհլերյանի մինի արձանը տեղադրել ... 
Սա կոչվումա "чуркизм" (հոգով, էությամբ ու մտքով ՉՈՒՌԿԵՔԻ ստեղծարար գաղափարի արդյունքը): Ռուսները շովինիստ ազգ են, բայց տեղին են ասում, լրիվ նկարագրումա հողաթափիկ ինֆուզորիաների հոգեբանությունը






Եվ իրական տոնական տրամադրությամբ

Ահա թե ինչ են անում Հայաստանի բնակչության հետ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալները, վայրենի, կիսագողական, ավազակային վարք քարոզող ու խրախուսող հաղորդումները: Մարդկանց մոտ դեգրադացման վերջին փուլնա սկսվել: Երբ դպրոցի ղեկավարությունը քյաբաբային, էժանագին մտածողություն ունի, երբ մարդիկ շարժվում են ուղղակի կենդանական բնազդով էլ ինչ մասին խոսես կամ ինչի վրա զարմանաս: Ժողովուրդն է խավարամիտ, անմոռուկը կապ չունի:
Աստճանաբար միաբջիջների ու խեղկատակների քանակով ռեկորդակիր ազգի ենք վերածվում:


Հրապարակումներ 

Blognews.am
Blog.1in.am


2 comments:

  1. "Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
    Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:"
    Ա. Մեսչյան

    ReplyDelete
  2. Ի թիվս այլ, շատ չհուսադրող պատճառների, այս երևույթը, կարծում եմ, նաև մեզ /մարդկանց/ մոտ պետական համախմբող տոների ի սպառ բացակայության արդյունքն է, որի կարիքը ակնհայտ է /գոնե ինձ համար/, և որը /կարիքը/ դրսևորվում է նման այլասերված կերպով: Սա ենթագիտակցական "սխալ" է, որի "նպատակը", այնուամենայնիվ, բավարարվածություն ունենալն է: Ուղղակի Չգիտակցման այս մեծ մասշտաբներում ներհոգեկան տարրերը լիովին խառնվել են... ավաղ

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...